ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. Օ՛Բրայենը՝ Ալիևին

 

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը Վաշինգտոնի հանձնառության մասին. «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին»:

 


Ամերիկացի դիվանագետը նշել է ամերիկա-ադրբեջանական համագործակցության կարևորությունը և արտահայտվել է ռազմավարական մակարդակով երկկողմ կապերի հետագա զարգացման օգտին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուիջին միջանցք) գործարկումը։

 


Ալիևը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ։


Հանդիպմանն ընդգծվել է նաև Ադրբեջանի «կարևոր դերը» Եվրոպային էներգառեսուրսներով ապահովելու գործում։ Օ՛Բրայենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի COP-29 կլիմայական գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հարցում, որը կանցկացվի նոյեմբերին Ադրբեջանում։